Joomla project supported by everest poker review.
Հայերեն / Պաշտոնական ուղերձ
 
 
 
 
 

Պարի Միջազգային Օրվա

Պաշտոնական ուղերձը

Ապրիլի 29, 2019 թ․

www.DanceDay.CID-portal.org

 


Պարելիս, մարդիկ երբեմն դուրս են գալիս գերբնականի սահմաններից; երաժշտությունը եւ շարժումն ինքին, համակցված մարմնինը եւ վերամբարձ միտքը: Այս հիասքանչ փորձը ազատում է, ներթափանցում ավելի խոր ներդաշնակության մեջ, համախմբելով մարդուն տիեզերքի հետ:


Երբ ստեղծում են պարուսույցներ, երբեմն հնարավոր է դառնում կապ հաստատել սրբազանի, էզոտերիկի, աներեւակայելի անզուգականի հետ: Ի հավելումն նորարարության եւ արվեստի, պարը դառնում է գերագույն գիտակցության առաջնորդը, կյանքի հիմանկան իմաստի որոնման պատճառը: Նմանատիպ բեմադրությունը դուրս է գալիս դիտարկվածի սահմաններից, ձեռք բերած փորձից եւ հայտնիից:


Դելիադները - Դելոս կղզու պարող նիմֆերն են հին Հունաստանում։ Դեվադասիսները տաճարի քրմերն են, Հնդկաստանի Բհարատանատյամ եւ Օդիսսի դասական պարի ավանդույթները պահպանողներն են: Սուֆի դերվիշները - Պարսկաստանի Ռումի բանաստեղծի  հետեւորդներն են, իրենց պտտվող պարով: Ացթեք քահանաները «դոփյուններով պարում են» նախաիսպանական Մեքսիկայում: Հոգեւորը միշտ առկա է պարի մեջ:


Ներկայումս ականատես ենք դառնում ծիսական պարերի արագ տարածմանը, հատկապես Ամերիկայում: Պարը վերադառնում է որպես պաշտամունքի պրակտիկա, աղոթքի ֆիզիկական ձեւ, Աստծուն նվիրվածության արտահայտում: Հազարավոր Պարին ծառայողներ վերապատրաստվում են եւ ստեղծում իրենց միջոցառումները: Որոշ տեղերում պարային նախարարությունները գերադասում են սովորական պարային դպրոցներին:


Թեման, որը մենք առաջարկում ենք 2019 թ. Պարի Միյազգային Օրվա համար և այդ օրվան նվիրված միջոցառումների համար, «Պար եւ ոգեղեն»-ն  է:

ԱլկիսՌաֆտիս

ՊարիՄիջազգային Խորհրդինախագահ

CID UNESCO,Փարիզ

 

 

 


1. Պարի Օրվա պաշտոնական ուղերձը ուղարկվում է աշխարհի 200 երկրների պարային մասնագետներին: Թարգմանությունները խնդրեք կամ թարգմանեք հաղորդագրությունը ձեր լեզվով. տարածեք հաղորդագրությունը լրատվամիջոցների միջոցով: Դուք կարող եք գտնել առաջարկություններ ձեր սեփական տոնակատարության համար, ինչպես նաեւ նախորդ հաղորդագրությունները ՊՕ- ից `www.danceday.CID-portal.org


2. Պարի օրը, որը հիմնադրվել է CID կազմակերպության կողմից եւ նշվում է ամեն տարի, 1982 թվականից ապրիլի 29-ին, նպատակ ունի ուշադրություն գրավել դեպի պարարվեստը: Միլիոնավոր պարողներ նշում են այն ամբողջ աշխարհում: Այս օրը պարագետները սովորականից տարբեր միջոցառումներ են կազմակերպում:


-  Պարի Միջազգային Խորհուրդը CID- ն աշխարհի բոլոր երկրների պարի բոլոր տեսակների համար ստեղծված միակ պաշտոնական կազմակերպությունն է:

- Նրա անդամները ավելի քան 170 երկրներում ամենահայտնի ֆեդերացիաներն են, ասոցիացիաները, դպրոցները, ընկերությունները եւ անհատները:

- CID- ը հիմնադրվել է 1973 թվականին Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որտեղ և հիմնական գրասենիակն է գտնվում:

- CID- ը UNESCO- ի, Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպության պաշտոնական գործընկերն է:


International Dance Council  - Conseil International de la Danse

CID  c/o UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris 15, France

Tel. +33 1 4568 4953     Mob. +33 6 1155 3111

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.    www.CID-world.org    www.danceday.CID-portal.org

https://www.facebook.com/DanceDayOfficial/

 
 
 
 
 

line-pattern

 

 

 

Պարի Միջազգային Օրվա

Պաշտոնական ուղերձը


29 ապրիլի, 2018 թ


     
Խորեոգրաֆիայի քննադատներին գովաբանելու համար օգտագործում են արտահայտությունների առատություն, ինչպիսիք են նորարարական, առաջադեմ, առաջ, նոր, հեղափոխական, արվեստի նորագույնը, արմատական նոր, ավանգարդ: Մենք առաջնորդվեցինք հավատալ, որ նորը ինքն իրենով լավ է, հատկապես արվեստում:

    2018
թ-ին ես կցանկանայի առաջարկել ծագման նոր տեսակետ: Այն կարող է լինել հեռավոր ժամանակի շատ արդիական մոտեցում, կամ պատմական հետազոտության հիման վրա ճշգրիտ վերակառուցում, կամ միջանկյալ ստեղծագործություն:

    
Խորեոգրաֆները կարող են հին ժամանակաշրջանի իրենց պատկերն առաջարկել կամ միայն մեկ դար առաջվա: Դա մարտահրավեր է, նրանք ստիպված կլինեն ուսումնասիրել աղբյուրները եւ ձգել իրենց երեւակայությունը: Նրանք կարող են ընտրել նոստալգիկ տեսք կամ անտիկվարային: Պարային դպրոցները կարող են դասեր եւ ներկայացումներ առաջարկել պատմության թեմաներով, ինչպիսիք են անցյալը, ծագումը, արմատները, հնությունները, նախադեպերը:

    
Շատ հաճախ մարդիկ մտածում են, որ նրանք նոր բան են ստեղծել պարզապես քանի որ անտեսում են անցյալի ստեղծագործությունները: Կոնֆուցիոսն ասել է. «Հետազոտեք անցյալը, եթե կցանկանայիք որոշել ապագան:

Ալկիս Ռաֆտիս

Պարի Միջազգային Խորհրդի նախագահ

CID
UNESCO Փարիզ

 

 

Translated by  Ms. Seda Martirosyan
 
 
 
 
 
line-pattern
 
 
 
 
 
 
 
 
 
Պաշտոնական ուղերձ՝
Պարի Միջազգային Օրվա համար
29 Ապրիլ, 2015
 
 
 
Մեկ դար առաջ ռուս հայտնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Դիագիլևը հեղափոխություն կատարեց բալետում՝ հրավիրելով իր ժամանակի ամենատաղանդավոր նկարիչներին և երաժիշտներին, որպեսզի աջակցեն իր ներկայացմանը: Ինձ մոտ այնպիսի կարծիք կա, որ մեր ժամանակի բեմադրիչները անտեսում են այլ արվեստները և իրենց ստեղծագործությունները իրենց հավասար այլ ոլորտների կողքին ներկայացնելու կարիք չեն զգում:
 
Ես համոզցած եմ, որ հանդիսատեսը կգնահատի պարային ներկայացումներում տեղ գտած այլ արվեստները նույնպես, սկսած դասական արվեստից ինչպիսիք են ՝ նկարչությունը, քանդակագործությունը, թատրոնը, երաժշտությունը, պոեզիան, ճարտարապետությունը, մինչև արվեստի ավելի ժամանակակից դրսևորումները, որոնցից են լուսանկարչությունը, կինոն, մուլտիմեդիան, լուսային և ձայնային էֆեկտները: Թույլ տվեք շարունակել՝ առաջարկելով հարստացնել պարարվեստը հումանիտար գիտություններով (պատմություն, գրակաություն, փիլիսոփայություն և լեզվաբանություն): Անձամբ ես հատկապես կողջունեի մարտարվեստը և, ամենայն լրջությամբ՝ խոհարարական արվեստը:
 
Այստեղ որևէ նորություն չկա, հին հույները իրենց սիմպոզիումներում ներառում էին ամբողջ վերը նշվածը: 25 դար անց մենք կարող ենք վերադառնալ այն մտքին, որ լիարժեք ներկայացումը պիտի համատեղել որքան հնարավոր է ավելի շատ արվեստներով:
Այս տարի Պարի Միջազգային Խորհուրդը CID UNESCO-ն միավորում է իր ուժերը քույր կազմակերպությունների հետ՝ նշելու Պարի Միջազգային Օրը: Արվեստի միջազգային ասոցիացիան (IAA/AIAP) հասարակական կազմակերպություն է, որի գրասենյակները գտնվում է մեր գրասենյակի կողքին ՅՈՒՆԵՍԿՕ-ում: Մեր ընդհանուր առաջարկն է պարը համատեղել նկարչության, գեղանկարչության և վիզուալ արվեստի այլ կրեատիվ աշխատանքների հետ:
 
Խորին շնորհակալություն ենք հայտնում տիկին Ռոզա Մարիա Բուրիլլոյին ՝ արվեստի միջազգային ասոցիացիայի IAA/AIAP-ի նախագահին, ով միավորել է արտիստների տասնյակ երկրներից՝ առաջարկելով նրանց ընդհանուր միջոցառումներում, ինչպիսիք են օրինակ ներկայացումները, ցուցահանդեսները, իրադարձությունները, ֆլեշմոբերը, երկրպագուների հետ հանդիպումները, բուժական նիստերը եւ (ինչու ո՞չ) բանկետները, համագործակցել բեմադրիչների, պարողների և պարուսույցների հետ:
 
 
Դոկտոր, Պրոֆեսոր Ալկիս Րաֆտիս
 
Պարի Միջազգային Խորհրդի Նախագահ
CID UNESCO, Փարիզ
 
 
 
line-pattern
 
 
 
 
 
1. Պարի Միջազգային Օրվան նվիրված պաշտոնական ուղերձը էլեկտրոնային փոստով ուղարկվում է 200 երկրների ավելի քան 10,000 պարային մասնագետներին: Այն թարգմանվում է տասնյակ լեզուներով։ Խնդրեք մեզնից թարգմանություն կամ թարգմանեք ուղերձը ձեր երկրի լեզվով, ուղարկեք այն պարային կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին։ Դուք կարող եք գտնել ուղեցույցներ եւ նախորդ հաղորդագրությունները www.danceday.cid-portal.org կայքում։

2. Պարի Միջազգային Օրը, նշվող ամեն տարի ապրիլի 29-ին, հիմնադրվել է 1982 թ-ին CID-ի կողմից, նպատակ է հետապնդում ուշադրություն գրավել պարարվեստի նկատմամբ։ Այն նշվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր արտիստների կողմից։ Այդ օրը, պարային ընկերություններ, պարային դպրոցներ, կազմակերպություններ եւ անհատներ, մասնագետների, ինչպես նաեւ սիրողական մակարդակի պարողներ կազմակերպում են միջոցառում ուղղված իրենց համար ոչ սովորական հանդիսատեսին։

3. Միջազգային Պարային Խորհրդը աշխարհի բոլոր երկրներում միակ պաշտոնական պարային կազմակերպությունն է բոլոր պարաձեւերի համար:
- CID-ն ճանաչվել է UNESCO-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների կողմից:
- Դրա անդամներն են ավելի քան 150 երկրների առավել նշանավոր ֆեդերացիաներ, ասոցիացիաներ, դպրոցներ, կազմակերպություններ եւ ակտիվ անհատներ պարի ասպարեզում :
- CID-ն հիմնադրվել է 1973 թ-ին, UNESCO-ի կենտրոնակայանի ստեղծման հետ համատեղ, Փարիզում, որտեղ և այն գտնվում է։
- UNESCO-ն Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն է։
 

International Dance Council - CID - Conseil International de la Danse

UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris, France

www.cid-portal.org 

Այցելեք Պարի Օրվա պաշտոնական կայքէջը՝
http://danceday.cid-portal.org/
եւ ուղարկեք տեղեկատվություն ձեր միջոցառման մասին կայքում այն տեղադրելու համար։

Դիմեք մեզ, որպեսզի CID-ի լոգոն ուղարկենք Ձեզ, որը կարող եք օգտագործվել Պարի Օրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար։

 

 
 
 
 
 
 

Dance Day        يوم الرقص       Journée de la Danse       舞蹈日       Día de la Danza       День Танца 

a program of the International Dance Council CID at UNESCO
the official organization for Dance world wide
www.cid-portal.org    www.cid-world.org

Friday the 19th. Design by JoomlaTemplateMaker.