Joomla project supported by everest poker review.

 Հայերեն / Մտահաղացումներ Պարի Միջազգային Օրվա համար

 

  

 

 

Մտահաղացումներ

Պարի Միջազգային Օրվա

համար

 

 

Ամեն տարի միլիոնավոր պարողներ ամբողջ աշխարհում ապրիլի 29-ը նշում են  որպես Պարի Միջազգային Օր: Նշվելով 1982 թվականից՝ Պարի Միջազգային Կոմիտեի նախաձեռնությամբ, այն չի ներկյացնում որևէ կոնկրետ պարային ոճ: 

Ահա մի քանի գաղափար՝ նվիրված այս հատուկ օրվան: Մենք ցանկանում ենք համոզված լինել, որ ավելի ու ավելի շատ մարդիկ  կսոսվորեն պարել, կդիտեն պարը կամ կմտածեն պարի լեզվով:

 

Ներկայացումներ 

Բեմադրեք ներկայացումներ, ոչ այնպես, ինչպես կներկայացնեիք այն նաև մեկ այլ օր, այլ փոփոխելով ներկայացման բովանդակությունը, անցկացման վայրը, գովազդելու տարբերակները կամ մարդկանց, ովքեր բեմադրում են դրանք:

 

Դասեր 

Դասընթացները կազմակերպեք տարբեր եղանակներով. վարեք բացօթյա դասեր, սովորեցրեք նոր մարդկանց, օրինակ՝ երիտասարդներին, ծերերին, ֆիզիկական խնդիրներ ունեցողներին, անցորդներին և այլոց: Դասընթացները կազմակերպեք նոր վայրերում, ինչպես օրինակ մանկապարտեզներ, հանրախանութներ, գործարաններ, բանտեր, հիվանդանոցներ և այլ վայրեր:

 

Դասախոսություններ 

Բացատրեք պարի լեզուն: Մարդիկ սովոր են դիտել ուրիշների պարը, կամ պարում են հենց իրենք, բայց հազվադեպ են մտածում պարի լեզվով:

 

Ցուցադրություններ 

Դուք կարող եք ցուցադրել զգեստների հավաքածուներ, լուսանկարներ, աքսեսուարներ, բացիկներ, նամականիշներ, պաստառներ, գրքեր, Ձեր պարողների աշխատանքները և այլն:

 

Հոդվածներ 

Գրեք որևէ հոդված և ուղարկեք այն թերթին կամ ամսագրին՝ տպագրության համար: Խնդրեք որևէ լրագրողի, որպեսզի Ձեզ հետ հոդված գրի՝ ներկայացնելով Ձեր աշխատանքը կամ Ձեր մտքերը: Գրեք որևէ բանաստեղծություն, ստեղծեք բլոգ, օգտագործեք լրատվամիջոցները՝ շրջանառելու Ձեր նորությունները, լուսանկարները, տեսահոլովակները:

 

Ծրագրեր 

Համագործակցեք որևէ ռադիոկայանի կամ հեռուստաընկերության հետ՝ ցուցադրելու որևէ ծրագիր:

 

Շքերթներ 

Շքերթները մեծ տարածում ունեն, որոնք համախմբում են մարդկանց: Շքերթների երեք տեսակ կա՝ա) Համույթները քիչ թե շատ ներգրավում են մարդկանց պարելու ընթացքում բ) Մի քանի րոպե պարելուց հետո ներգրավում են մարդկանց, պարում են միասին, այնուհետև կրկին պարում առանձին գ) պարում են բեմերում: Պարի Միջազգային Կոմիտեի բաժինները համագործակցում են քաղաքապետարանների հետ՝ կազմակերպելու շքերթներ կամ այլ իրադարցություններ:

 

Ձևավորում 

Հասարակական վայրերը ձևավորվում են պարի թեմային համապատասխան: Ինչպես նաև խանութների ցուցափեղկերը և մուտքերը նույնպես կարելի է ձևավորել պարի թեմային համապատասխան: Դուք կարող եք խնդրել խանութի սեփականատիրոջը՝ մասնակցել լավագույն ձևավորման համար:

 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի բաց քաղաքականություն 

Պարի Միջազգային Օրը բաց է բոլորի համար: Չկա որևէ հեղինակային իրավունք, բացառություն, առաջնահերթություն:

 

Պարի Միջազգային օրը հասցեագրված է բոլրին՝ պարողներին և ոչ պարողներին, սիրողական պարողներին և պրոֆեսիոնալներին, երիտասարդներին և ծերերին, սեփական ընկերություններին և հասարակական ուսումնական հաստատություններին:

 

 

Դոկտոր, Պրոֆեսոր Ալկիս Րաֆտիս
 
Պարի Միջազգային Խորհրդի Նախագահ
CID UNESCO, Փարիզ

 

 

line-pattern

 

 

1. Պարի Միջազգային Օրվան նվիրված պաշտոնական ուղերձը էլեկտրոնային փոստով ուղարկվում է 200 երկրների ավելի քան 10,000 պարային մասնագետներին: Այն թարգմանվում է տասնյակ լեզուներով։ Խնդրեք մեզնից թարգմանություն կամ թարգմանեք ուղերձը ձեր երկրի լեզվով, ուղարկեք այն պարային կազմակերպություններին եւ լրատվամիջոցներին։ Դուք կարող եք գտնել ուղեցույցներ եւ նախորդ հաղորդագրությունները www.danceday.cid-portal.org կայքում։

2. Պարի Միջազգային Օրը, նշվող ամեն տարի ապրիլի 29-ին, հիմնադրվել է 1982 թ-ին CID-ի կողմից, նպատակ է հետապնդում ուշադրություն գրավել պարարվեստի նկատմամբ։ Այն նշվում է ամբողջ աշխարհում միլիոնավոր արտիստների կողմից։ Այդ օրը, պարային ընկերություններ, պարային դպրոցներ, կազմակերպություններ եւ անհատներ, մասնագետների, ինչպես նաեւ սիրողական մակարդակի պարողներ կազմակերպում են միջոցառում ուղղված իրենց համար ոչ սովորական հանդիսատեսին։

3. Միջազգային Պարային Խորհրդը աշխարհի բոլոր երկրներում միակ պաշտոնական պարային կազմակերպությունն է բոլոր պարաձեւերի համար:
- CID-ն ճանաչվել է UNESCO-ի, ազգային եւ տեղական կառավարությունների, միջազգային կազմակերպությունների եւ կառույցների կողմից:
- Դրա անդամներն են ավելի քան 150 երկրների առավել նշանավոր ֆեդերացիաներ, ասոցիացիաներ, դպրոցներ, կազմակերպություններ եւ ակտիվ անհատներ պարի ասպարեզում :
- CID-ն հիմնադրվել է 1973 թ-ին, UNESCO-ի կենտրոնակայանի ստեղծման հետ համատեղ, Փարիզում, որտեղ և այն գտնվում է։
- UNESCO-ն Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի կազմակերպություն է։
 

International Dance Council - CID - Conseil International de la Danse

UNESCO, 1 rue Miollis, FR-75732 Paris, France

www.cid-portal.org 

Այցելեք Պարի Օրվա պաշտոնական կայքէջը՝
http://danceday.cid-portal.org/
եւ ուղարկեք տեղեկատվություն ձեր միջոցառման մասին կայքում այն տեղադրելու համար։

Դիմեք մեզ, որպեսզի CID-ի լոգոն ուղարկենք Ձեզ, որը կարող եք օգտագործվել Պարի Օրվա միջոցառման կազմակերպչական աշխատանքների համար։

 

 

Dance Day        يوم الرقص       Journée de la Danse       舞蹈日       Día de la Danza       День Танца 

a program of the International Dance Council CID at UNESCO
the official organization for Dance world wide
www.cid-portal.org    www.cid-world.org

Friday the 29th. Design by JoomlaTemplateMaker.